90-ականներին հայտնի երգչուհին չի պատասխանել զանգերին, նրան հայտնաբերել են գլխի վնասվածքով

Երգչուհին հարբած է եղել, դուստրը շտապօգնություն է կանչել, նրան տեղափոխել են հիվանդանոց ու անհապաղ վիրահատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ягода-малина» երգի կատարող Վալենտինա Լեգկոստուպովային հիվանդանոց են տեղափոխել գլխի վնասվածքով։ Տեղեկությունը հայտնում է РЕН ТВ-ն։

Սեքս անծանոթի հետ ու սատանայական օրգիաներ․ Մրայա Քերիի քույրը դատի է տվել մորը

ԶԼՄ–ի տվյալներով՝ երգչուհին մի քանի օր չի պատասխանել ընտանիքի անդամների զանգերին։ Նրա ամուսնու` Յուրի Ֆիրսովի հետ նույնպես կապ չի եղել։ Մեկ շաբաթ անց, որի ընթացքում Լեգկոստուպովայից ոչ մի լուր չի եղել, աղջիկը գնացել է նրա տուն և մորը հայտնաբերել գլխի վնասվածքով, բայց դեռևս գիտակից վիճակում:

Երգչուհու ամուսինը, որի հետ հարաբերություններն օրինականացվել են այս տարվա հուլիսի 4-ին, գտնվել է նույն վայրում, ոչ սթափ վիճակում։ Ինքը՝ երգչուհին, նույնպես հարբած է եղել։ Դուստրը շտապօգնություն է կանչել, ամուսիններին տարել են նարկոլոգիական կլինիկա։ Ֆիրսովը փախել է այնտեղից, իսկ Լեգկոստուպովայի վիճակը կտրուկ վատացել է, նրան անհապաղ վիրահատել են։

«Երգչուհին ծայրահեղ ծանր վիճակում է, կոմայի մեջ, ուղեղի այտուցով։ Նրա մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ են հայտնաբերվել»,-գրում է կայքը։

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը

Նշենք, որ «Ягода-малина»-ն հիթ դարձավ 80-ականների վերջին և մեծ ճանաչում բերեց Վալենտինա Լեգկոստուպովային։ Սակայն 90-ականներին նրա ստեղծագործության հանդեպ հետաքրքրությունը նվազեց, խոսակցություններ պտտվեցին, որ տարաձայնություններ կան Լեգկոստուպովայի և Ալլա Պուգաչովայի միջև։ Երգչուհին սկսեց ավելի ու ավելի հազվադեպ համերգներ տալ ու հայտնվել հեռուստաէկրաններին, այնուհետև բոլորովին անհետացավ էկրաններից։ Վարկած կար, որ նա տեղափոխվել է արտասահման, բայց թե որ երկիր, հայտնի չէր։

Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը․ ի՞նչ նվեր է մատուցել բլոգերը սիրելիին