Մնացականյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են Բեյրութի աղետին առնչվող հարցեր

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳն մամուլի ծառայությունը:

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:

«Այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձել են Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։