«Իրարից անպակաս լինեք». ՀՀ նախագահի տիկինը գեղեցիկ լուսանկար է հրապարակել Տավուշից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը ամուսնուն ուղեկցել է ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, գեղեցիկ լուսանկար է հրապարակել Տավուշի մարզի Հովք գյուղից։

«Կարճատև հանգիստ Հովք գյուղի ուռենու տակ Տավուշում»,–լուսանկարին կից գրել է նախագահի տիկինը։

Լուսանկարը շատ է դուր եկել տիկին Սարգսյանի հետևորդներին։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։

«Իրարից անպակաս լինեք»,–գրել է հետևորդներից մեկը։

Նշենք, որ լուսանկարն արվել է օգոստոսի 8-ին, նախագահ Արմեն Սարգսյանի Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նախագահն այցելել էր մի շարք գյուղեր և զրուցել տեղի բնակիչների հետ։

Արմեն Սարգսյանն այցելել է ադրբեջանական կրակոցների զոհ դարձած Սոս Էլբակյանի ընտանիքին

Սարգսյանը հանդիպել էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանին և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին:

Նախագահը նաև այցելել էր սահմանամերձ Չինարի գյուղ, որը հուլիսյան սահմանային իրադարձությունների ժամանակ տուժել էր ադրբեջանական կողմի կրակոցներից: