Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

Շուտով վաճառքում կհայտնվի թագավորական ընտանիքի նախկին թղթակիցների հեղինակած «Ազատություն փնտրելիս» գիրքը: Դրանում ներկայացվում են վերջին տարիներին 39-ամյա Մեգան Մարքլի ու 35-ամյա արքայազն Հարրիի հետ կատարված իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Արքայազն Հարրին որոշել է երես թեքել իր լավագույն ընկերոջից, երբ վերջինս անվստահություն է հայտնել Մեգան Մարքլի նկատմամբ։ Տեղեկությունը գրում է Marie Claire-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի կյանքը լուսաբանած հեղինակներ Օմիդ Սքոբիի և Կարոլին Դյուրանի «Ազատություն փնտրելիս»  գիրքը, որը պատմում է Սասեքսի դքսի և դքսուհու մասին:

«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև

Ինչպես պնդում են հեղինակները, Մեծ Բրիտանիայի արքայազնը նեղացել է իր մանկության ընկերոջից` Թոմ «Սկիպպի» Ինսկիպից, և դադարել նրա հետ շփվել, երբ վերջինը նրան խորհուրդ է տվել չշտապել ամուսնանալու հարցում, այլ Մեգանի հետ ապրել որոշ ժամանակ, հետո նոր պաշտոնական առաջարկ անել:

Արքայազն Հարրին վշտացել է, քանի որ իր մտերիմ մարդը չի աջակցել իրեն։ Արդյունքում Թոմ Ինսկիպը և նրա կինը ՝ Լարա Հյուզ-Յանգը հարսանիքին չեմ հրավիրվել։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան կհամարվի։

Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: