Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Բելառուսում նախագահական ընտրությունները հանգիստ չեն անցել։ Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են մեկնարկել, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ կայացած նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել։  Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ–ն, Լուկաշենկոն ընտրությունների արդյունքները մեկնաբանել է օգոստոսի 10-ին «Բելառուսի ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ կատարած այցի ժամանակ:

«Քաղաքականությունը մեկը պետք է լինի, մարդիկ», - ընդգծել է նա։

«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

Լուկաշենկոն միաժամանակ խոստացել է հետևել բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիայի բարձր տեխնոլոգիական ագրոարտադրության ներդրումային ծրագրի իրականացմանը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի միավորված շտաբը չի ճանաչել երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքները, որոնց նախնական արդյունքները հայտարարվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Պաշտոնական տվյալների համաձայն ՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին քվեարկել է ընտրողների 80,23 տոկոսը: Տիխանովսկուն 574 հազար մարդ է ձայն տվել կամ ընտրողների 9,90 տոկոս։ ԿԸՀ-ում նշել են, որ նախնական արդյունքներն դժվար թե խիստ փոփոխության ենթարկվեն։

Դիմակով ու հակասեպտիկով. ինչպես են Երևանում անցնում Բելառուսի նախագահի ընտրությունները

Բելառուսում ընդդիմադիր թեկնածուների ձերբակալման, նրանց` ընտրություններին մասնակցությունը խոչընդոտելու պատճառով նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Քվեարկությունից հետո Մինսկում բողոքի ակցիաններ են իրականցվել, որոնք ուղեկցվել են ուժայինների կողմից ճնշումների գործադրմամբ։