Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Ըստ հրամանագրի` Տիգրան Եսայանը ազատվել է նաև ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Տիգրան Եսայանը ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ըստ հրամանագրի` Տիգրան Եսայանն ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

Հիշեցնենք`ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Եսայանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 27–ին: