ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Sputnik Բելառուսի լրագրող Եվգենի Օլեյնիկին ձերբակալել և ծեծի են ենթարկել մայրաքաղաքում գիշերը տեղի ունեցած բախումներից հետո, հայտնում է խմբագրությունը։
«Առավոտյան 6-ին նա տուն էր վերադառնում շտապօգնության հիվանդանոցում տուժածների մասին նյութից հետո։ Խմբագրության հետ կապի լրագրողը կարողացել է դուրս գալ շատ ավելի ուշ», – գրված է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։
Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել
Նշենք, որ Տելեգրամի Baza ալիքն իր հերթին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է բելառուսական ՕՄՕՆ–ը ձերբակալում WarGonzo ալիքի հաղորդավար Սեմյոն Պեգովին։
«Տեսանյութից դատելով` Պեգովն անգիտակից վիճակում է։ Այժմ Սեմյոնը զանգերի և հաղորդագրությունների չի պատասխանում, ձերբակալման պահից նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Խմբագրությունը վերջին անգամ նրա հետ կապ էր հաստատել օգոստոսի 8-ին», – գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Պեգովը հուլիսին լուսաբանում էր ՀՀ Տավուշի մարզում հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումները։