ՌԴ նոր Հանրային պալատը կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ

ՀՀ Հանրային խորհուրդը ռուսական կողմին առաջարկել է մինչ կորոնավիրուսի համավարակի ավարտը փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Կոնֆերանսի թեմաները կհստակեցվեն առաջիկայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել, որ նոր՝ 7-րդ կազմով, ևս կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ:

Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարը՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է: Գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:

Շկոլնիկը ՌԴ Հանրային պալատի նոր կազմի անունից, վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը կշարունակի մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- նշված է նամակում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

ՀԽ նախագահը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝  Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել: