Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը

ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բելառուսում իրավապահները սկսել են ձերբակալել «Մինսկ՝ հերոս քաղաք» կոթողի մոտ տեղի ունեցած ակցիայի ենթադրյալ մասնակիցներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն։

Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ

Դեռ օգոստոսի 9-ին բողոքի ակցիաներից հետո Բելառուսի քրեական օրենսգրքի 293 հոդվածով քրեական գործեր էին հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու փաստերով։

Այսօր ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։ Քաղաքի այդ շրջանում հավաքվել են ոստիկանության ուժերը, երկու հրշեջ մեքենա է հերթապահում։

Ավելի վաղ Sputnik Բելառուսը հայտնել էր, որ Մինսկում գիշերային անկարգություններից հետո ձերբակալել են թղթակից Եվգենի Օլեյնիկին։ Բացի այդ, RT-ն տեղեկացնում էր, որ ձերբակալվել է «Ruptly Ruptly»–ի հետ համագործակցող թղթակիցը։ Նա մեկուսարանում է։ Մինչ այդ ընտրատարածքների բացման նկարահանման ժամանակ ձերբակալվել էին «Ruptly»-ի ևս երկու սթրինգերներ։

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

RT-ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանությանը կոչ է արել ազատել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովին։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է