Վերջին մեկ օրում ՀՀ-ում 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. ամենաերիտասարդը 54–ամյա կին է

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի զոհ դարձած անձանց մասին որոշ մանրամասներ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը վեց մարդու կյանք է խլել։ 

«Պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում Հայաստանում ավելացել է 225–ով և դարձել 40 414։