Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում. ո՞ւմ հետ է մրցելու «Արարատ-Արմենիան»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20թթ. մրցաշրջանը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն հայտնի են հաջորդ՝ 2020/21թթ. առաջին որակավորման փուլի մրցակիցները: Վիճակահանությամբ որոշվել է, թե ում հետ դիմակայությամբ կսկսի Եվրոպական նոր մրցաշրջանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»:
Sputnik

ԵՐԵՎԱն, 9 օգոստոսի - Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ կայարանում կայացել է Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 18-ին կամ 19-ին սեփական հարկի տակ կընդունի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»:

«Արարատ-Արմենիայի» չեմպիոնության խաղի լավագույն կադրերը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում դժվար էր սպասել հեշտ մրցակցի: Վիճակահանությանը մասնակցած թիմերից պարզ էր, որ Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում հաջորդ փուլ դուրս գալու համար:

Չմոռանաք, որ վիճակահանությունը մեր թիմի համար բարեհաճ գտնվեց, քանի որ առաջին որակավորման հաջորդ փուլում թիմերը ոչ թե երկու, այլ մեկ հանդիպում են անցկացնում: Խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքի գրանցելու դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այդ դեպքում էլ գրանցվի ոչ-ոքի, հաղթողը կորոշվի 11 մետրանոց հարվածաշարով:

Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» իր միակ հանդիպումը առաջին որակավորման փուլում կանցկացնի Երևանում: Պարտվելու դեպքում Չեմպիոնների լիգայի մասնակից թիմը հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները

Վաղը՝ օգոստոսի 10-ին, Նյոնում կկայանա Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանը այս մրցաշարում կներկայացնեն երեք թիմեր՝ «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը»:

Եվրոպայի լիգայում նույնպես հաղթողը դիմակայությունում կորոշվի մեկ խաղով:

«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում