ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում հրդեհ է: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 20։26-ին։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի շենքին հարակից տարածքում, այրվում է շինարարական աղբը։
Հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ է աշխատում տեղում։ Բերվել է նաև մեկ ավտոսանդուղք։ Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։