ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մոտ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը։
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը կատարում է որոնողական աշխատանքներ՝ տղայի դին հայտնաբերելու ուղղությամբ: Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը Մհեր Ե.-ն էր: