Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Facebook-յան էջը։

Մոսկվայից Երևան ևս մեկ չարտերային չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին

Մասնավորապես օգոստոսի 10-ին կիրականացվի Գյումրիից Մոսկվա չվերթ , օգոստոսի 13-ին՝ Երևանից Չելյաբինսկ, օգոստոսի 15-ին՝ Երևանից Եկատերինբուրգ։

«Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնություններ Ռուսաստանի տարածքային իշխանություններից, նախարարություններից և համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր գործող գրասենյակի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:

«Աերոֆլոտը» չեղարկել է մի շարք քաղաքներ, այդ թվում՝ դեպի Երևան կանոնավոր չվերթերը

Ավելի վաղ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսային համավարակի շրջանում այլ երկրներում հայտնված ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու աշխատանքը բազմաթիվ պետհաստատությունների, այդ թվում ՝ ԱԳՆ-ի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է: Դրա համար մոբիլիզացվել են գրեթե բոլոր ռեսուրսները։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, այս ընթացում Հայաստանից ՌԴ է վերադարձել ավելի քան 3000 ՌԴ քաղաքացի: