ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող այգում օգոստոսի 7-ին` 16:30-ի սահմաններում. Ամբերդ գյուղի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Shamshyan.com–ի տեղեկություններով` 58-ամյա Մանվել Բաբայանը, 23-ամյա Մայիս Բաբայանը, 40-ամյա Վաչագան Մինասյանը, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանը վեճի են բռնվել 23-ամյա Գևորգ Սեդրակյանի ու 22-ամյա Արամ Սեդրակյանի հետ: Ծեծկռտուքի վերաճած վիճաբանության ընթացքում հնչել են հայհոյանքներ, տղամարդիկ միմյանց հարվածել են փայտերով ու ձեռքի տակ եղած առարկաներով:
Նույն օրը Սարգիս Ճուղուրյանն ու Մանվել Բաբայանը վիճաբանության մասնակիցներին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Կայքի տեղեկություններով` Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա որդին:
Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են