Սեքս անծանոթի հետ ու սատանայական օրգիաներ․ Մրայա Քերիի քույրը դատի է տվել մորը

Էլիսոնն արգելված նյութեր է օգտագործել, որպեսզի ինչ–որ կերպ մոռացության մատնի մանկության հիշողությունները։ 2016 թվականին նույնիսկ ձերբակալվել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար, և պարզվել է, որ նա ՄԻԱՎ վարակակիր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հայտնի երգչուհի Մրայա Քերիի քույրը՝ Էլիսոնը, դատի է տվել մորը՝ Պատրիսիա Հիքիին` հայտարարելով, որ մայրը տասը տարի շարունակ ստիպել է իրեն սեքսով զբաղվել անծանոթների հետ։ Տեղեկությունը հայտնում է The Sun–ը։

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը

Էլիսոնի խոսքով՝ Պատրիսիան տրվել է սատանայական պաշտամունքի ու դստերը ստիպել է հետևել մեծահասակների ու անչափահասների սեռական հարաբերություններին։ Մրայա Քերիի քույրը տեսել է` ինչպես են մյուս երեխաները մասնակցում սատանայական հավաքներին, որտեղ ծիսական զոհաբերություններ են անցկացվել ու դաժանաբար վարվել նրանց հետ։

ԶԼՄ–ները գրում են, որ Էլիսոնը բարդ երեխա է եղել։ Երբ 15 տարեկան Մրայան գնացել է մոր՝ նախկին օպերային երգչուհու հետքերով ու սկսել է վոկալով զբաղվել, ավագ քույրը հղիացել է ու փախել տնից։ Նյութական ծանր վիճակում հայտնվելով՝ նա սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել ու վարակվել է ՄԻԱՎ-ով։

Երգչուհի Պոլինա Գագարինան բացահայտել է 30 կգ նիհարելու գաղտնիքը

Հիմա Էլիսոնը 57 տարեկան է։ Նա ասել է, որ մինչ օրս հետտրավմատիկ սթրեսային խանգարում ու դեպրեսիա ունի։ Այդ ամենը հանգեցրել է թմրամոլության։ Նա պահանջում է, որ մայրը դրամական փոխհատուցում վճարի հոգեբանական ու ֆիզիկական վնասի դիմաց։

Լոլիտան այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել