Միխայիլ Գալուստյանը կորցրել է գլուխը. զվարճալի տեսանյութ

Երգիծաբան Միխայիլ Գալուստյանը նոր տեսանյութ է հրապարակել և ցուցադրել դերասանական ու «աճպարարական» հմտությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Երգիծաբան Միխայիլ Գալուստյանն Instagram-ի իր հետևորդներին հերթական անգամ զվարճացրել է արդեն հայտնի դարձած աճպարար Գալուստինիի մասնակցությամբ տեսահոլովակով։

«Գալուստինին գլխով է պատասխան տալիս իր բոլոր հնարքների իսկության համար», - տեսանյութին կից գրել է երգիծաբանը։

Կարևորը ճիշտ պահին «թռնելն է». Միշա Գալուստյանն ապտակել է աշխարհահռչակ ծանրորդին

Այս անգամ Միշան որոշել է գլխի անհետացման «հնարք» ցուցադրել, բայց ոչ թե ավանդական տարբերակով, այլ իրեն հատուկ ձևով, և հետևորդները գնահատել են այդ մոտեցումը։ Շատերը սեր են խոստովանել նրան ու հաճոյախոսություններ շռայլել, ոմանք էլ սկսել են կատակել։

«Հմայակ Հակոբյանը հանգստանում է», «Ձեր ականջները դուրս են եկել իմ սմարթֆոնից», «Ծիծաղ գալիս է, երբ դուք նույնիսկ լուրջ դեմքով եք», «Ակնհայտորեն կորցրել եք ձեր գլուխը», «Ինչո՞ւ եք խլում աճպարարների հացը», «Նա ուզում է միայնակ անցկացնել հայկական բոլոր հարսանիքները», - գրել են օգտատերերը։

«Սուպեր Ժորիկ, բռնվի՛ր». պատանի հայ հումորիստը «ձեռնոց է նետում» Միխայիլ Գալուստյանին

Մինչ այս Գալուստյանը ցույց էր տվել՝ ինչպես է «հնչում» ջուրն ու ինչ երաժշտություն է «նվագում» գինին։ Պարզվել էր, որ «աստվածների ըմպելիքը» սիրում է Super Ժորիկի հիթերը։

«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ

Երգիծաբանը ցույց է տվել նաև՝ ինչպես է անգերազանցելի Գալուստինին կարողանում կերպարանափոխվել։

Երկրպագուներին շատ է դուր եկել երգիծաբանի ալտեր-էգոն, նրանք «սերիալի» շարունակություն են պահանջում։

Հիշեցնենք, որ Գալուստյանը հայտնի է դարձել ՈւՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր «Утомленные солнцем («Արևից քշվածերը») թիմը։

Ռուսաստանցի հայազգի հումորիստը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Թեթևաբարո տատիկը», «Ուժեղ բնավորությամբ նվերը» և այլն։ Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։

Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը