ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հավաքված ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրանց ձեռքերում հետևյալ բովանդակությամբ պաստառներ են` «Բեյրութը՝ ապառազմականացված քաղաք» և «Հեղափոխության մայրաքաղաք»։
ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանց հետևից շենք են մտել զինծառայողները։
Հիշեցնենք` այսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` Լիբանանի կառավարության հրաժարականի ու երկրում հանրաքվե անցկացնելու պահանջով։ Հակաիշխանական հանրահավաքը զանգվածային անկարգության է վերածվել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ու փորձել են մարդկանց հեռու պահել խորհրդարանի շենքից։ Հանրահավաքի մասնակիցները քարեր են նետել նրանց վրա։
Անկարգությունների հետևանքով 172 մարդ է տուժել, նրանցից 55-ը հոսպիտալացվել են։
Բեյրութի պայթյունից 4 օր է անցել, բայց 60 հոգու դեռ չեն կարողանում գտնել