Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել

ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում ներկայացված են Լոռու մարզում կատարվող ծավալուն աշխատանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգով հերթական տեսանյութն է հրապարակել, որը պատմում է Լոռու մարզում կատարվող աշխատանքների ու դրանց արժեքի մասին։

Ըստ այդմ` հիմնանորոգվում է Լոռի Բերդ–Լեջան 3.8 կմ ճանապարհը, պայմանագրային արժեքը` շուրջ 272 մլն դրամ։ Աշխատանքները նախատեսում են ավարտել 2020 թվականին։

Սուբվենցիոն ծրագրով Մարգահովիտում կառուցվում է ֆուտբոլային մարզադաշտ։ Ծրագրի ընդհանուր արժեքը` 20.6 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորումը` 12.4 մլն, համայնքի ներդրումը` 8.2 մլն։

Հիմնանորոգվում է Ուռուտ–Սվերդլով–Պրիվոլնոյե 13 կմ ճանապարհը, պայմանագրային արժեքը` շուրջ 1 մլրդ 134 մլն դրամ։ Աշխատանքները նախատեսում են ավարտել 2020 թվականին։

Հիշեցնենք` #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգով տեսանյութերում արդեն ներկայացվել են Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզերում կատարված աշխատանքները։