ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են գտել՝ հաճախակի զկրտոցը։ American Journal of Emergency Medicine-ի փոխանցմամբ՝ ուղեկցող հիվանդություններ (շաքարախտ, բարձր ճնշում) ունեցող 62-ամյա տղամարդը քաղաքային հիվանդանոց է դիմել՝ հաճախակի զկրտոցի ու քաշի կորստի գանգատով։
Տղամարդն ասել է, որ ինքը ոչ մի տեղ չի մեկնել, վարակակիրների հետ չի շփվել, բայց ջերմություն ունի` 37.3°C։
Ռենտգենի նկարները ցույց են տվել, որ նրա թոքերում խնդիր կա։
Պացիենտին մեկուսացրել են ու թոքաբորբի դեմ երկու ներարկում արել։
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Հետո նրա ջերմությունը հասել է 38, 4%–ի։ Տղամարդուն վեց օր բուժել են կորոնավիրուսից, որն ի վերջո հաստատվել է։ Նրան երեք օր հիվանդանոցում են պահել, հետո, երբ վիճակը կայունացել է, դուրս են գրել։
Հայաստանն արդեն 3D printing-ի աշխարհի քարտեզում է. բժիշկները կենդանի հյուսվածքներ են տպում