Բեյրութի պայթյունից 4 օր է անցել, բայց 60 հոգու դեռ չեն կարողանում գտնել

Պայթյունի հետևանքով մոտ 5 հազար մարդ է տուժել, նրանցից 120-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Հազարավոր մարդիկ անտուն են մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բեյրութի սարսափելի պայթյունից հետո 60 մարդ անհետ կորած են համարվում։ Տեղեկությունը հայտնում է լիբանանյան l'Orient–le Jour–ը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը

«154 մարդ է մահացել, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60 անհետ կորած կա», - ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Պայթյունից տուժածների թիվը մոտ 5 000 է, նրանցից 120-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Հազարավոր մարդիկ զրկվել են տնից։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։ Դեպքի վայրում լիբանանյան փրկարարների հետ աշխատում են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից եկած գործընկերները։

Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։ Բեյրութի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը։

Ինտերպոլը փորձագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար