ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բեյրութի կենտրոնում՝ Լիբանանի խորհրդարանի շենքի դիմաց, ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հակաիշխանական հանրահավաքը զանգվածային անկարգության է վերածվել։
Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ու փորձել են մարդկանց հեռու պահել խորհրդարանի շենքից։ Հանրահավաքի մասնակիցները քարեր են նետել նրանց վրա։
ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը
Կարմիր խաչի և քաղպաշտպանության մեքենաներն աշխատում են բախումների վայրում:
Տեղեկություններ կան, որ անկարգությունների պատճառով ավելի քան 100 մարդ է տուժել։
Նշենք, որ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը։
Ինտերպոլը փորձագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար