ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik.Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Facebook–ում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների։
«Ծառայության են հրավիրվում հետևյալ մասնագիտությունների գծով` հրետանավոր, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար, վարորդ, էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող»,– նշված է հայտարարության մեջ։
Ծառայության ընթացքում պայմանագրայինները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովան մասին օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից ու արտոնություններից։
«Հրամանատարական հավաք Արցախում». մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջան
Ծառայության ժամկետը սահմանվում է ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների։ ՊՆ–ն նշում է նաև, որ շաբաթ և կիրակի օրերին պայմանագրային զինծառայողներին ընտանեկան ու կենցաղային հարցերով զբաղվելու հնարավորություն կտրվի։