ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ–ն վստահեցնում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հիշեցնենք` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:
Արցախի ՊՆ–ն հայտարարություն է տարածել. դիպուկահարներ են պետք և ոչ միայն