Միատոն ֆոն, կանացի զգեստներ և հայկական գեղեցկուհի. ահա սրանք են The Muse Fashion գովազդային նոր լուսանկարների հաջողության գրավականը։ Ապրանքանիշի գլխավոր դեմքն այս սեզոնին Արմինե Հարությունյանն է, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2020 թվականի Gucci–ի գարուն–ամառ շոուին մասնակցության շնորհիվ։
Այսօր ապրանքանիշն ընդամենը 7 լուսանկար է հրապարակել երկու տարբեր կերպարներով։ Առաջինը` նուրբ գույներով կանացի կոստյումով, որին լրացնում են ձեռնոցներն ու գլխարկը։ Այն հիանալի այլընտրանք է շքեղ զգեստներին՝ տարբեր տոնախմբություններին մասնակցելու համար։ Բացի այդ՝ կոստյումի ընտրությունը կօգնի տարբերվել մյուսներից։ Եվ հետո այսպիսի զգեստը բավական ժամանակակից տեսք ունի։ Չմոռանանք նաև, որ առջևում աշուն է, իսկ աշնանը ձեռնոցներն ու գլխարկն անհրաժեշտ աքսեսուարներ են։
Երկրորդ զգեստն ավելի սազական է հայկական ուշ աշնանն ու վաղ ձմռանը։ The Muse Fashion–ն առաջարկում է տարբերվել լայն թևքերով և Loewe ոճում արված կաշվե գոտիով զգեստով։
«Տարբերվող գեղեցկություն». Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել
Ապրանքանիշն առաջարկում է այս զգեստի վրայից աղյուսագույն կաշվե բաճկոն կրել։ Այս ոճն արդեն մի քանի սեզոն է, չի լքում համաշխարհային պոդիումները։
Հիշեցնենք, որ The Muse Fashion ապրանքանիշը հիմնադրվել է 2015 թվականին։ Ապրանքանիշի գլխավոր ներկայացուցիչը Մանե Խաչատրյանն է։ The Muse Fashion–ի փիլիսոփայությունն հնչում է այսպես. «Կերտել` ոգեշնչելու համար»։ Արմինեից բացի, նորաձևության տան զգեստները կրել է նաև Քորթնի Քարդաշյանը, որը 2019 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան։