Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում առկա իրավիճակը

ՌԴ նախագահը հանդիպել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելու աշխարհում տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել աշխարհում տիրող իրավիճակը` շեշտը դնելով հետխորհրդային տարածքում առկա իրավիճակի վրա: Նա նշել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

«Նրանք մեր մերձավոր հարևաններն են, մեր դաշնակիցները, բազմաթիվ հարցերում` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, մեր շահերը, որպես կանոն, համընկնում են։ Դա անկասկած մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – ԱԽ անդամների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։

Ենթադրաբար խոսքը վերաբերել է Բելառուսին, որտեղ 32 ռուսաստանցի է ձերբակալվել։ Մինսկը նրանց մեղադրում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում իրավիճակն ապակայունացնելու մեջ։

Լուկաշենկոն ասել է, որ Պուտինի հետ հարաբերություններում լարվածություն կա

Նիստում քննարկվել են նաև Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին աջակցություն ցուցաբերելու քայլերը։

«Բոլորս տեսնում ենք` ինչ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Լիբանանում։ Գիտեք, որ իմ հանձնարարությամբ ԱԻՆ ուժերի խմբավորում է ձևավորվել, որին ՌԴ առողջապահության նախարարությունից լրացուցիչ ուժեր են կցված։ Մեր գործընկերներն արդեն աշխատանքի են անցել Լիբանանի մայրաքաղաքում նավահանգստում որոտացած պայթյունից հետո։ Կմտածենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Լիբանանի ժողովրդին օգնելու համար», – խորհրդակցության սկզբում հայտարարել է Պուտինը։

Նշենք, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցից հետո։

Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը