Կորոնավիրուսը Հայաստանում ևս 5 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 46 տարեկան կին է

Հայաստանում կորոնավիրուսն արդեն 777 մարդու կյանք է խլել։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 228 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

166 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 985

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։

Իրավապահները տեղորոշել են կորոնավիրուսի մասին հակաքարոզչություն անողներին. Փաշինյան