Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»

Ուսումնասիրողները հայտարարում են, որ վիրուսի «թույլ տեղին» նման կերպ ազդելով, հնարավոր կլինի կանխել ոչ միայն MERS–ի, այլև MERS-CoV և SARS-CoV-2 կորոնավիրուսների տարածումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կանզաս նահանգի համալսարանի մասնագետներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի «թույլ տեղը», հայտնում է Science Daily պորտալը։

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել

Նշվում է, որ նրանք թեստավորել են COVID-19–ի դեմ թերապևտիկ միջոցն ու հայտնաբերել, որ 3Clpro–ն վարակի զարգացման հիմնական ֆերմենտն է։ Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը կասեցրել է վիրուսի վերարտադրությունը։

Ուսումնասիրողները հայտարարում են, որ վիրուսի «թույլ տեղին» նման կերպ ազդելով, հնարավոր կլինի կանխել ոչ միայն MERS–ի, այլև MERS-CoV և SARS-CoV-2 կորոնավիրուսների տարածումը։

Հաջորդ փուլում գիտնականները մտադիր են դեղամիջոցի արդյունավետությունը փորձարկել մարդկանց վրա։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա