Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութի բնակիչներին

Ամուսինները հուսով են, որ մյուսները նույնպես օգնության ձեռք կմեկնեն Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից տուժածներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, որոշել են 100 հազար դոլար նվիրաբերել լիբանանյան բարեգործական կազմակերպություններին, որոնք հզոր պայթյունից հետո օգնություն են ցուցաբերում Բեյրութի բնակչությանը: Տեղեկությունը հայտնում է Variety-ն։

ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը

Ամալ Քլունին ծնվել է Լիբանանում, նրա ընտանիքը երկիրը լքել է քաղաքացիական պատերազմի տարիներին։

«Մեզ խորապես մտահոգում է Բեյրութի բնակիչների ճակատագիրը», - ասված է ամուսինների հայտարարության մեջ:

Գումարը կփոխանցվի երեք կազմակերպության, որոնք այժմ աշխատում են Լիբանանում (Կարմիր Խաչ, Impact Lebanon և Baytna Baytak)։ Ամուսինները հուսով են, որ ուրիշներն էլ կարձագանքեն Լիբանանի ժողովրդին օգնելու կոչին։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 146 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 5 հազարի: Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Աղետալի պայթյունի զոհ է դարձել 13 հայ, տուժել են մոտ 250 հայեր։ Բեյրութն աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն Է հայտարարվել։

Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը Բեյրութի պայթյունի հետևանքով փլատակների է վերածվել