Հունաստանը կարող է Հաագայի դատարան դիմել Թուրքիայի հետ տարածքային վեճի պատճառով

Տարածքային ջրերի շուրջ հույն-թուրքական տարաձայնությունները դարձել են երկու պետությունների միջև հակամարտության նոր շարժառիթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հունաստանը կարող է դիմել Հաագայի միջազգային դատարան Թուրքիայի հետ ջրային տարածքների և բացառիկ տնտեսական գոտու բաժանման հարցում տարաձայնությունների պատճառով: Ermenihaber.am կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին պատմել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին

Վաղեմի հակառակորդների միջև հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է հունական Կաստելորիզո կղզու շրջանում սեյսմիկ հետազոտությունների անցկացման մասին: Կղզին թուրքական Անթալիա քաղաքի մերձակայքում է։ Բնականաբար, Աթենքում կղզու շուրջ եղած ջրերը համարում են հունական տարածքային ջրեր, իսկ Անկարայում առարկում են ՝ ասելով, որ Կաստելորիզոն չափազանց փոքր է և շատ հեռու է Հունաստանից։

Հայտնաբերվել է Հայաստան և Հունաստան ներխուժելու` Թուրքիայի գաղտնի նախագիծը

Հունաստանի վարչապետը խնդիրը տեսակապով քննարկել է ԱՄՆ նախկին դեսպան Նիկոլաս Բերնսի հետ։ Հունական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ եթե կողմերին չհաջողվի ընդհանուր լեզու գտնել բանակցություններում, Աթենքը կդիմի Հաագայի դատարան: Նա նաև հայտնել է, որ Գերմանիայի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը կսկսվի օգոստոսի վերջին: Վարչապետը նաև ընդգծել է, որ երկխոսությունն անհնար է Անկարայի կողմից մշտական սպառնալիքների պայմաններում:

Իսլամիստները «Թալիբան» շարժման դրոշն են պարզել Սուրբ Սոֆիայի տաճարում․ տեսանյութ