Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

Զորավարժությունների ընթացքում հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրելով պայմանական գրավված դիրքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ զորամիավորումներից մեկում հերթական զորավարժություններն են անցկացվում։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին:

Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

«Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ–ն հերքում է խոցված անօդաչուի մասին տեղեկությունը

Ըստ զորավարժության սցենարի՝ հակառակորդը հայկական հենակետ է գրավել և նպաստավոր պայմաններ զբաղեցրել առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրելով պայմանական գրավված դիրքը:

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Նախարարության հաղորդմամբ՝ ԳՇ պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունն ու մարտունակությունը։ Նա նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

ՊՆ–ն տեղեկացնում է` նորակոչիկների ծնողները չեն կարողանա ներկա լինել երդման արարողությանը