«Չեմ վիճի՝ Հիսուսն արքա է»․ Քանյե Ուեսթն ընդունել է իր ձախողումը

Ռեփերը չի հերքել, որ աֆրոամերիկացի ընտրողների քվեները խլում է երկրի նախագահի մյուս թեկնածու Ջո Բայդենից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը «Forbes» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր մասնակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին դատապարտված էր ձախողման։

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը կբաժանվե՞ն. Ուեսթը մանրամասներ է հայտնել

Զրույցի ընթացքում երաժշտին ասել են, որ նա ոչ մի դեպքում չի կարող հավաքել ընտրողների կոլեգիայի 538 անդամից 270 ձայները՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար։

«Չեմ վիճի ձեզ հետ։ Հիսուսն արքա է», - պատասխանել է ռեփերը։

Միաժամանակ Ուեսթը համաձայնել է այն տեսակետի հետ, որ ինքը աֆրոամերիկացի ընտրողների ձայները խլում է Ջո Բայդենից՝ նվազեցնելով նրա հաղթանակի հնարավորությունները։

«Չեմ հերքում դա», - ասել է երաժիշտը։

Ավելի վաղ «The Mirror»–ը հայտնել էր, որ Քանյե Ուեսթը քարոզարշավի ընթացքում օգնություն է ստանում առնվազն չորս մարդուց, որոնք կապ ունեն Հանրապետական կուսակցության հետ։ Իսկ նման դաշինքը կարող էր ստեղծվել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին շրջանցելու համար։ Ըստ նշված լրատվամիջոցի` այդօրինակ ենթադրությունները մտահոգիչ են այն առումով, որ Ուեսթին որպես գործիք են օգտագործում գործող նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրելու համար։

Քիմ Քարդաշյանի ամուսինն ընտրողների հետ հանդիպմանը լացել է ու հայհոյել

Հայտնի է, որ Ուեսթը Թրամփին աջակցել է 2016 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Քիմն ու Քանյեն մի քանի անգամ հանդիպել են նրա հետ, ինչպես նաև Քանյեն հաճախ էր հայտնվում «Ամերիկան դարձյալ հզոր կդարձնենք» գրությամբ գլխարկով։

Սակայն ավելի ուշ Ուեսթը հայտարարեց, որ այլևս չի սատարում Թրամփին։

Քանյեն մարտական է տրամադրված. ռեփերը իրեն «դասել» է ԱՄՆ նախկին նախագահների շարքին