ՌԱԴԻՈ

Փաշինյանը մանևրում է` չցանկանալով նեղացնել ո՛չ «Լիդիանին», ո՛չ ջերմուկցիներին. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, խնդրի շահարկումներին և դեպի հանք տանող ճանապարհին առկա լարվածությանը։ 
Sputnik
Փաշինյանը մանևրում է` չցանկանալով նեղացնել ո՛չ «Լիդիանին», ո՛չ ջերմուկցիներին. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` հետհեղափոխական կառավարությունը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ձևավորվել արդյունավետ համակարգ, որը կարողանար բոլոր ռիսկերը հաշվի առնելով` որոշում ընդունել որևէ սկզբունքային հարցում, և դա կապված չէ միայն Ամուլսարի հետ։

Ամուլսարի խնդրով բերման ենթարկված քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն կստանան

«Ամուլսարն ինքնին բազմաշերտ խնդիր է` կապված թե՛ ներդրումների, թե՛ քաղաքացիական հասարակություն–իշխանություն հարաբերությունների, թե՛ հեղափոխությունից առաջ և հետհեղափոխական Հայաստանի հարաբերության հետ, որտեղ բախվում ենք նույն իրականությանը։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության մանևրում է և չի ցանկանում  նեղացնել ո՛չ «Լիդիան Արմենիային», ո՛չ էլ ջերմուկցիներին ու բնապահպաններին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով` եթե հետհեղափոխական էյֆորիան առաջին տարում թույլ էր տալիս խուսանավել խնդրից, ապա հիմա արդեն նման իրավիճակ չկա, քանզի երկու կողմերն էլ առաջ են քաշում կոնկրետ պահանջներ և նրանց գործողությունների պարագայում կառավարության հապաղումը կարող է հանգեցնել մեծ ու փոքր ճգնաժամերի կամ ֆորսմաժորային իրավիճակների։ 

«Պատասխանատուն միանշանակ կառավարությունն է, քանզի երկու տարվա մեջ պետք է որոշեր շահագործե՞լ հանքը, թե՞ ոչ, և հիմա մոտ ենք մի իրավիճակի, երբ գործընթացը նույնիսկ կարող է դուրս գալ վերահսկողությունից»,– նշեց  քաղաքագետը։

ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները

Սուրենյանցի փոխանցմամբ` Ամուլսարի խնդրով ներկայումս շահագրգռված են տարբեր խմբեր` բնապահպաններից մինչև քաղաքական ուժեր, որոնք ձգտելու են ստեղծված իրավիճակում ստանալ դիվիդենտներ, մինչդեռ կառավարությունը, եթե ուզում էր հարցը լուծել, պետք է ի սկզբանե բանապահպանների հետ երկխոսության ուղիներ հարթեր, այլ ոչ թե «խաղար» ժամանակի վրա։

«Լիդիան» ընկերության և «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները կհանվե՞ն

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Վերջինները հայտարարություն էին տարածել. պահանջում էին վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Ամուլսարում կրքերն ավելի են թեժացել. ոստիկանության ավտոմեքենան անցավ քաղաքացու ոտքի վրայով