ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. Օգոստոսի 11-ին կիրականացվի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ չվերթը կիրականացնի «S7» ավիաընկերությունը։
«Չվերթը կկայանա Մոսկվայի ժամանակով 12:40-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ տոմսերը կարելի է ձեռքբերել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ավիաընկերության ներկայացուցչությունից կամ «S7» -ի պաշտոնական կայքէջից։
Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանատունը մանրամասներ է հայտնում
Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի տարբեր երկրներ փակեցին օդային և ցամաքային սահմանները։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ դեռ մարտին Հայաստանը ևս փակեց սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, սակայն այս ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից մի քանի տասնյակ չվերթեր են կայացել, որոնք հայրենիք են վերադարձրել ՀՀ քաղաքացիներին։
Հայտնի է առաջիկայում Երևանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ կազմակերպվող չվերթերի ժամանակացույցը