ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքում Air India ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 14 մարդ Է զոհվել, 123-ը վիրավոր են: Տեղեկությունը հաղորդում Է ANI գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ավելի վաղ Հնդկաստանի ավիացիայի նախարարությունը հայտնել էր, որ Դուբայից թռչող ինքնաթիռում եղել է 174 ուղևոր, այդ թվում՝ 10 երեխա, երկու օդաչու և անձնակազմի հինգ անդամ:
Վթարի վայրից ստացված պատկերներում երևում է, որ օդաչուների խցիկն ու ինքնաթիռի ճակատային մասն ամբողջությամբ ջարդուփշուր են եղել, օդանավի բեկորները ցրվել են թռիչքուղու վրա և դրա սահմաններից դուրս:
Ինքնաթիռի կմախքը երկու կես է եղել։