Բեյրութի պայթյունի հետևանքով մոտ 300 հայ է վիրավորվել

Վիրավորների առողջական վիճակի մասին մանրամասներ ԱԳՆ-ն այս պահին չի կարող հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 300 հայ է վիրավորվել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ 
վիրավորների առողջական վիճակի մասին մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել։ Ինչ վերաբերում է հայերի շրջանում զոհերին, ապա նրանք 13-ն են, որոնցից հայտնի է 11-ի ինքնությունը։

ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 146 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 5 հազարի: Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2750 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։