Վանաձորում տղամարդը դիզվառելիքով շիշը նետել է վարկային կազմակերպությունների սրահներ

Կրակի տարածումը կանխել են քաղաքացիները։ Ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործություն կատարած անձի ինքնությունն ու բերման ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14։15-ի սահմանում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս հրավիրել, դիզվառելիքով լցված շիշն այրել ու նետել սրահներ, ապա փախել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դժբախտ դեպք «Առինջ մոլի» մոտակայքում. 30-ամյա երիտասարդը նետվել է կամրջից

Ըստ կայքի` դեպքի վայր է ժամանել ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատը, սակայն մինչ նրանց ժամանելը հավաքված մարդիկ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել

Ոստիկանները հայտնաբերել են հրդեհի պատճառ դարձած քաղաքացուն և բերման են ենթարկել ոստիկանություն։ Պարզվել է` նշված քաղաքացին Վանաձորի բնակիչ, 44-ամյա Լևոն Մ.-ն է։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ուժանիս համայնքի 28-ամյա ղեկավարը վթարի է ենթարկվել