Լուկաշենկոն ասել է, որ Պուտինի հետ հարաբերություններում լարվածություն կա

Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինին համարում է իր ավագ եղբայրը, բայց նա նաև մի հանգամանք է նշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում ինքը որոշակի լարվածություն ունի, քանի որ երկուսն էլ ուժեղ անձնավորություններ են։

«Զգաստ կանգնած»․Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել

«Մեր միջև որոշակի լարվածություն կա, քանի որ երկուսս էլ ուժեղ անհատներ ենք, կներեք անհամեստության համար», – ասել է Լուկաշենկոն «В гостях у Гордона» հաղորդմանը տված հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է Youtube–ի ալիքում։

Նա նշել է, որ Պուտինին համարում է իր ավագ եղբայրը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին

«Բայց ոչ այն առումով, որ դու ավագն ես, իսկ մենք այստեղ կրտսերներն ենք, ոչ։ Նա իսկապես թե՛ տարիքով, թե՛ կշռով ավագ եղբայր է, սակայն ավագ և կրտսեր եղբայրների պահվածքը... կարծում եմ, որ ավագը միշտ պետք է սատարի կրտսերին», – ասել է Լուկաշենկոն։

Պուտինը կողմ է, որ «Անմահ գնդի» քայլերթը հետաձգվի ու անցկացվի 2021 թվականին

Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Պուտինը կապտած ձեռքերով իշխանությունից չի կառչի, նա տարբերակ կգտնի, որպեսզի իշխանության գան մարդիկ կամ մի մարդ, որը կշարունակի Ռուսաստանի զարգացման այն ուղին, որը գոյություն ունի այսօր։

Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը