Ֆրանսիայի Հավր քաղաքում տղամարդը պատանդներ է վերցրել բանկում

Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Տարածքը շրջափակված է։ Տեղեկություններ կան, որ տղամարդու մոտ ատրճանակ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի Հավր քաղաքում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում։ Տեղեկությունը հայտնում է «Figaro»–ն։

Նշվում է, որ «Bred» բանկի բաժանմունքում, որը գտնվում է Հավրի կենտրոնում, զինված տղամարդ է հայտնվել: Այդ պահին ներսում մի քանի հաճախորդներ ու աշխատակիցներ են եղել, տղամարդը հենց նրանց էլ պատանդ է վերցրել։

Տեղեկություններ կան, որ տղամարդն ատրճանակով է զինված։

​Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Տարածքը շրջափակված է։

Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ