ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիները օգոստոսի 15-ին կարող են Հայաստան վերադառնալ Եկատերինբուրգ-Երևան չվերթով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թռիչքը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ին:
Տոմսեր կարելի է գնել հետևյալ հասցեով՝ ք. Եկատերինբուրգ, Բելինսկու փողոց, տուն 108։
«Աերոֆլոտը» չեղարկել է մի շարք քաղաքներ, այդ թվում՝ դեպի Երևան կանոնավոր չվերթերը
«Եկատերինբուրգից Երևան չարտերային չվերթի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 8 (800)22 22 566 WhatsApp, 8 (922) 22 60 566, 8 (922) 22 56 566», - նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Facebook-ում։
Հայաստանում ՌԴ դեսպանատունն ավելի վաղ հրապարակել էր օգոստոսյան չվերթերի ժամանակացույցը։