ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր տոնում է դստեր`Միլայի ծննդյան 1 տարին։ Տոնի առթիվ երգչուհին դստեր հետ լուսանկար է հրապարակել Insragram-ի իր էջում։
«Չգիտեմ, թե ոնց եմ ապրել այսքան տարի առանց քեզ, բայց գիտեմ մի բան, որ դու իմ բոլոր ժամանակների ամենալավ երգն ու հիթն ես, ամենամեծ հաղթանակն ու մրցանակն ես ու ամենաթանկ նվերն ես Տիրոջ կողմից, ում ողջ սերն իմ հանդեպ դրսևորված է քեզնով։ Շնորհավոր ծնունդդ, իմ գտնված երազ։ Շնորհակալ եմ կյանքին` քեզ համար»,– գրել է երգչուհին։
Սիլվա Հակոբյանը դստեր համար օրորոցային է երգում. տեսանյութ
Սիլվայի երկրպագուները մի շարք բարեմաղթանքներ են գրել ու խաղաղ մանկություն մաղթել Միլային։