Արայիկ Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը հանդիպել են

ԱՀ նախագահն ու Ազգային ժողովի նախկին նախագահը քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք`2018 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ էր հարուցվել 2 հոդվածով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։ Հավելենք, որ քրեական գործը հարուցված էր «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված գործի շրջանակներում:

2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների հողամասերը կվերադարձվեն պետությանը։