ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Ռուսական քարոզչության» մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը կոչված է «խլացնել» ԱՄՆ-ի հետ համագործակցությունը վերսկսելու Մոսկվայի առաջարկները։ Նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտին առընթեր Գլոբալ փոխգործակցության կենտրոնը հրապարակել էր «ռուսական ապատեղեկատվության սյուների» մասին զեկույցը, որում համակարգվում է «ռուսական քարոզչության» հայեցակարգը: Այսպես են սահմանել, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ գործող ռուսական լրատվամիջոցները։ Որպես ապատեղեկատվության օրինակներ բերվում են Sputnik-ի, ՌԻԱ Նովոստիի, RT-ի, ՌԴ Առաջին ալիքի, «Ռոսիա 24»-ի և այլոց վերնագրերը:
Դեսպանատունը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին, որոնք «համարձակվել են քննադատել ԱՄՆ-ը», խորհուրդ է տվել նկատի ունենալ, որ նրանք «կարող են դառնալ մանրամասն ուսումնասիրության առարկա և ամենայն հավանականությամբ կդառնան», իսկ ամերիկյան սոցիալական ցանցերում նրանց ռեսուրսները կարող են արգելափակվել առանց պատճառների պարզաբանման։
Որոշված է` Չինաստանին կխեղդեն տասը հոգով. Ռուսաստանը կհրավիրվի՞
Դեսպանատունը հայտարարել է, որ «տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները վարկաբեկելու համար լուրջ ռեսուրսներ են ներգրավված»:
«Վաշինգտոնին հակասող ցանկացած ձայն հայտարարվում է «Կրեմլին» և ռուսական հատուկ ծառայություններին ծառայող ապատեղեկատվություն»,-նշել են դիվանագետները Facebook-ում հրապարակված մեկնաբանության մեջ։
Դեսպանատունը զեկույցում տեղ գտած անհեթեթ պնդումների օրինակներ է ներկայացրել։ Այսպես, «կառավարական պաշտոնական հանգույցներ» սյունակում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրանցել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն և «Խոսում է Մոսկվան» մասնավոր ռադիոկայանը։
«Եթե սա ամերիկացի գործընկերների՝ այդքան մանրամասն կառուցած շինության գագաթնակետն է, ապա այդ կառույցն ավելի շատ խաղաթղթե տնակի է նման»,-հայտարարել են դեսպանատնից»
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2021թ․-ին «Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվությանն ու քարոզչությանը հակազդելու համար» 138 միլիոն դոլար է խնդրել։ Ավելի վաղ Կրեմլը և Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս հերքել են ապատեղեկատվություն տարածելու համար Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքները։
«Պետդեպի գրաքննությունը». Facebook–ն արգելափակել է RT–ի հանրահայտ նախագիծը
ԱՄՆ-ում գոյություն ունի արտասահմանյան հեռարձակման պետական գործակալություն՝ «Ամերիկայի Ձայնի» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի մայր կառույցը, որոնք Ռուսաստանի արդարադատության նախարարությունը այլ լրատվամիջոցների հետ միասին ընդգրկել է օտարերկրյա գործակալների ցանկում: Կազմակերպությունը, որը 1994 թվականից կոչվում էր «Հեռարձակման հարցերով կառավարիչների խորհուրդ» (BBG), 2018թ․-ին վերանվանվել է «ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալության(USAGM)»։ Դրա շրջանակում հեռուստահաղորդումներ են թողարկվում, բայց գրեթե բացառապես առցանց հեռարձակման համար։ Գործակալությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի պետբյուջեից, 2017 թվականին դրա ծախսերը կազմել են 748 մլն դոլար:
ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի