ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը, որին արդեն հաջողվել է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից, նոր ու գայթակղիչ լուսանկար է հրապարակել որդու հետ։
«Մտածում էի` քույրդ է». Գոհար Ավետիսյանն ու մայրը` դիմահարդարման «մրցույթում»
«Երբեք մի դադարեք երազել, խնդրեք և կկատարվի, փնտրեք և կգտնեք, թակեք և կբացվի դուռը։ Իմ օրինակով կասեմ, եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ցանկանում ես, ապա դա անպայման իրականանում է։ Մենք Գասպարի հետ, ամուր գրկում ենք Ձեզ, թող որ Ձեր ամեն երազանք իրականանա»,– լուսանկարին կից գրել է դիմահարդարը։
Դիմահարդարի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։
«Գոհար, հիասքանչ տեսք ունես», «ինչ գեղեցիկ եք», «շատ ճիշտ ես, պետք է չդադարել երազել»,–գրել են նրանք։
Ավելի վաղ, Գոհարը գրել էր, որ նիհարել է 13 կգ-ով, գրեթե այնքան, որքան գիրացել էր հղիության ընթացքում։
Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։
Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
Առանց տոնային քսուքի․ Գոհար Ավետիսյանը գեղեցիկ ամառային շպարի տարբերակ է ցույց տվել
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ