Ուժանիս համայնքի 28-ամյա ղեկավարը վթարի է ենթարկվել

Դեպքը տեղի է ունեցել Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Oգոստոսի 5-ին Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժինն ահազանգ է ստացել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, որը օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, կորցրել է իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի կառավարումը  և բախվել քարերեին: Համայնքի ղեկավարին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Զեյթունում վեճն արյունոտ ավարտ է ունեցել. բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար

Դեպքը տեղի է ունեցել Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է