Կարմիր պտուղներով մշտադալար այս թփերն աճում են ճահիճներում և լճերի ճահճացած ափերին, սոճու և խառն անտառներում։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում
Լոռամիրգը վիտամիններով հարուստ մեկ ամբողջական համալիր է, որը բնությունն ընծայել է մեզ։ Իր օգտակար հատկությունների շնորհիվ այս հատապտուղը համարվում է «սուպերֆուդ»։ Բանն այն է, որ բոլոր այն նյութերը, որոնցով հարուստ է լոռամիրգը, բավական բալանսավորված են, այդ պատճառով էլ լավ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Միևնույն ժամանակ լոռամրգի 100 գրամի էներգետիկ արժեքը կազմում է ընդամենը 30 կկալ։
Այս պտուղը իր օգտակար հատկությունները պահպանում է շուրջ տարին։ Այնպես որ, օրգանիզմի համար չորացրած լոռամիրգը նույնքան օգտակար է, որքան թարմը։
С վիտամինի մեծ քանակության շնորհիվ այն անվանում են նաև «հյուսիսային կիտրոն» ։ Լոռամիրգը հարուստ է նաև շաքարներով` գլյուկոզայով և ֆրուկտոզայով, պարունակում է մեծ քանակի օրգանական թթուներ՝ բենզոյաթթու, կիտրոնաթթու, խինինաթթու, խնձորաթթու, սաթաթթու և թրթնջաթթու։
Հենց բենզոյաթթվի (բնական կոնսերվանտ) պարունակությամբ է բացատրվում այս մթերքի երկար պահպանման գաղտնիքը։
Իր օգտակարության շնորհիվ լոռամիրգը լայնորեն կիրառվում է տարբեր հիվանդությունների բուժման դեպքում։ Այն կարող է բարերար ազդեցություն ունենալ ինչպես որոշակի օրգանների և համակարգերի վրա, այնպես էլ լավացնել ամբողջ օրգանիզմի աշխատանքն ընդհանուր առմամբ։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում
Մասնագետները խորհուրդ են տալիս լոռամիրգը ներառել սննդակարգում ֆիզիկական, հուզական և մտավոր լարվածության ժամանակ օրգանիզմի տոնուսն ու աշխատունակությունը բարձրացնելու համար։ Լոռամրգի հյութով, մեղրով և մասուրով պատրաստած ըմպելիքը հիանալի փոխարինում է սուրճին և օրգանիզմը հաջողությամբ հաղթահարում է ծանրաբեռնվածությունը։
Վերացնում է մրսածության հետևանքները
«Հյուսիսային կիտրոնը» հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, որն ամրապնդում է իմունիտետն ու բարձրացնում օրգանիզմի պաշտպանական գործառույթները։ Լոռամրգից պատրաստած օշարակը, հյութն ու մորսը հաջողությամբ կիրառում են մրսածությունը բուժելու համար։ Դրանք օժտված են ջերմիջեցնող, հակաբորբոքային և կազդուրիչ հատկությամբ։
Լոռամրգի և դրանից պատրաստված ըմպելիքի օգտագործումը կարող է բուժել թեթև մրսածությունն առանց դեղամիջոցների կիրառության։
Պաշտպանում է ատամները
Լոռամրգի հյութը, ամենից զատ, կարող է կանխել կարիեսը, ակտիվորեն մանրէազերծելով բերանի խոռոչը։
Հայտնի է, որ այս պտղի հյութով մեր նախնիները բուժում էին լնդախտը, տենդը, ինչպես նաև մշակում խոցերն ու վերքերը։
Ամրացնում է արյունատար անոթները, կանխում թրոմբների առաջացումը
Լոռամրգի հատիկները նպաստում են արյան մեջ խոլեստերինի նվազմանն ու անոթների պատերի ամրացմանը։ Բացի այդ՝ դրանք կանխում են մանր ու միջին զարկերակների պատերին աթերոսկլերոզի վահանիկների և թրոմբների առաջացումը։
Կիրառում են ճաշատեսակներ պատրաստելիս
Լոռամիրգը բավական թթու է։ Առավել հաճախ «հյուսիսային կիտրոնը» օգտագործվում է տարբեր ըմպելիքների տեսքով` մորսեր, հյութեր, կիսելներ, լիկյորներ, թուրմեր, ալկոհոլային կոկտեյլներ պատրաստելիս։ Այն ավելացնում են նաև կարկանդակների միջուկի, աղանդերի և զապեկանկայի մեջ։
Լոռամրգից նաև դոնդող և լոռամրգի հայտնի սոուս են պատրաստում, որը մատուցում են հնդկահավի հետ։
Հատապտուղն օգտագործում են նաև կեքսեր, կարկանդակներ և այլ թխվածքներ պատրաստելիս։
Ձմռանը մեծ պահանջարկ է վայելում լոռամրգից պատրաստված մուրաբան։ Այս պտուղի տերևները կարելի է թրմել և օգտագործել որպես թեյ։
Բացի այդ՝ «հյուսիսային կիտրոնը» կիրառում են ոչ քաղցր, այդ թվում՝ մսային և ձկնային ուտեստների պատրաստելիս։
Հակացուցումներ կա՞ն
Լոռամրգից պետք է հրաժարվել, եթե արյան մակարդումը նվազեցնող դեղորայք եք օգտագործում, քանի որ պտուղը կարող է հանգեցնել արյունահոսության։
Չարժե այն համադրել այնպիսի մթերքների հետ, որոնք մեծ քանակությամբ թրթնջաթթու են պարունակում (թրթնջուկ, սպանախ, լոլիկ, մաղադանոս, ճակնդեղ), քանի որ լոռամիրգն ուժեղացնում է մեզի հետ աղերի (օքսոլատներ) դուրսբերումը, ինչը միզաքարային հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ կարող է հանգեցնել քարերի առաջացման։
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում
«Հյուսիսային կիտրոն» չի թույլատրվում օգտագործել սեկրետոր բարձր ակտիվությամբ գաստրիտի ժամանակ, ինչպես նաև ստամոքսի խոցի դեպքում։
Լոռամիրգը խորհուրդ չի տրվում նաև ալերգիկ ռեակցիա ունեցողներին։