ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ մոլ»-Գետարգել ճանապարհին գտնվող կամրջից քաղաքացի է նետվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ այս պահին իրավապահները դեպքի վայրի զննություն են կատարում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ուժանիս համայնքի 28-ամյա ղեկավարը վթարի է ենթարկվել
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղում ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդ է նետվել