ՊՆ–ն տեղեկացնում է` նորակոչիկների ծնողները չեն կարողանա ներկա լինել երդման արարողությանը

Զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար ՀՀ զինված ուժերում շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողների ծնողներին տեղեկացնում է, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում։

«Բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով:Նպատակը մեկն է` կանխել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր։

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586