Իտալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին

Палата депутатов Италии перед началом выступления премьер-министра Джузеппе Конте (9 сентября 2019). Рим
ԵՄ անդամ երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Իտալիայի Պատգամավորների պալատն այսօր 414 ձայնով միաձայն կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Տեղեկությունը հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը:

Առաջիկայում համաձայնագիրը կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Այն արդեն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Ս.թ. հուլիսի 7-ին համաձայնագրին կողմ էր քվեարկել նաև Հունաստանի խորհրդարանը:

Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը