ՀՀ երկու փոխոստիկանապետներն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. ԶԼՄ

168.am-ը գրում է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետները՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Տեղեկությունը հայտնում է 168.am-ը։ Ըստ կայքի` Տիգրան Եսայանի մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից: Կայքի տեղեկություններով՝ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից»,– գրում է 168.am-ը:

Կայքը հիշեցնում է, որ Հայկ Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:

Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ:

Նշենք, որ փոխոստիկանապետներին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկով։ Sputnik Արմենիան փորձեց տեղեկությունը ճշտել կառավարությունից, բայց մեզ չհաջողվեց կապ հաստատել վարչապետի մամուլի ծառայության հետ։